«Ազիմուտ» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Ռոստովից Երևան
Ավիաընկերությանը թույլտվություն է տրվել թռիչքներ կատարել Դոնի Ռոստով–Երևան ուղղությամբ` շաբաթական յոթ անգամ հաճախականությամբ
Ավիափոխադրողին թույլտվություն է տրվել չվերթներ իրականացնել Դոնի Ռոստով–Երևան ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը սեպտեմբերից շաբաթական յոթ անգամ թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոստովի շրջանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։
Մարտի վերջին ավիաընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին Դոնի Ռոստովում ներդրումների հարցերով խորհրդում ասել է, որ ամառվա վերջին «Ազիմուտը» ծրագրում է թռիչքներ կատարել ԵԱՏՄ երկրներ` Հայաստան, Ղրղըզստան, իսկ 2019թ–ի աշնանից սկսած` Մայնի Ֆրանկֆուրտ, Վիեննա և Պրահա։
«Ավիաընկերությանը թույլտվություն է տրվել թռիչքներ կատարել Դոնի Ռոստով–Երևան ուղղությամբ` շաբաթական յոթ անգամ հաճախականությամբ։ Ավիաընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն` այդ չվերթը նախատեսվում է իրականացնել 2018թ–ի սեպտեմբերից», – ասվում է հաղորդագրությունում։
Նախագծի ներդրողներից մեկը Վնուկովո օդանավակայանի համասեփականատեր Վիտալի Վանցևն է։
Ընկերությունը տեղակայվել է Ռոստովի Պլատով օդանավակայանում և Կրասնոդարում։ Տվյալ պահին ավիաընկերությունը թռիչքներ է կատարում Ռոստովից Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Սամարա, Սոչի, Օմսկ` մայրաքաղաքով և Մախաչկալա։
Երևան-Ռոստով և Ռոստով-Երևան ուղղությամբ ավիատոմսերի գների համեմատումը հասանելի է Ավիատոմսեր քոմ օնլայն ավիատոմսերի հարթակում > այստեղ
Ապրիլին ավիաընկերությունը սկսում է չվերթներ իրականացնել Կրասնոդարից Բաշկորտոստանի մայրաքաղաք, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգից Ստավրոպոլ, մայիսից` Մոսկվայից Գրոզնի։