Բրիտանացիները համեմատել են Պուտինի ու Թրամփի անձնական ինքնաթիռները

Ռուսաստանի առաջին օդանավը չափերով զիջում է ամերիկյանին, բայց ավելի շքեղ է ներսում։

Բրիտանական  Daily Mail պարբերականը համեմատել է Ռուսաստաի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռները, որոնցով նրանք մեկնել են Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին անցկացվել է երկկողմանի հանդիպում։

Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը

Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը

Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը

Լրագրողները պարզել են, որ Պուտինի ինքնաթիռը (Ил-96)  500 միլիոն դոլարով էժան է Թրամփի ինքնաթիռից (մոդեռնիզացված Boeing 747-200B), որն արժե մեկ միլիարդ դոլար։ Նշվում է նաև ինքնաթիռների առավելագույն արագությունը․ 900 կմ/ժ ռուսականինն է, 1000 կմ/ժ ամերիկյանինը։ Ил-96-ի երկարությունը կազմում է  65 մետր, իսկ  Boeing 747-ինը՝  70 մետր։

Վլադիմիր Պուտինի անձնական ինքնաթիռը

Վլադիմիր Պուտինի անձնական ինքնաթիռը

Վլադիմիր Պուտինի անձնական ինքնաթիռը

ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռի ինտերիերը ավելի համեստ է․ այնտեղ կա գրասենյակ, ձայնամեկուսացված կոնֆերանս սրահ, ճաշասենյակ, խոհանոց, բայց չկա մարզասրահ և շքեղ  լոգարան, ինչպես նաև՝ King-size մահճակալ, որոնք կան Ռուսաստանի նախագահի ինքնաթիռում։

 

You might also like