ԱՄՆ-ի աշխարհահռչակ Route 66-ը կարող է վերանալ

ԱՄՆ-ի ամենահայտնի երթուղիներից մեկին՝ 66 մայրուղուն, վտանգ է սպառնում։ Այդ մասին գրում է  Lonely Planet-ը։

Պատմական հուշարձանների պահպանման ազգային հիմնադրամը  Route 66-ը, որը հայտնի է նաև որպես «Մայր ճանապարհ», դասել է Ամերիկայի հազվագյուտ հուշարձանների ցանկում, որոնք անդառնալի վնաս են կրել և ոչնչացման վտանգի տակ են։ Այդ ճանապարհը ժամանակին եղել է գլխավոր ճանապարհը, որով մարդիկ տեղափոխվել են արևմուտք Մեծ դեպրեսիայի ժամանակ։ Այն դարձել է երկրի առաջին ավտոմայրուղին, իսկ ավելի ուշ՝ ճանապարհային ուղևորությունների դասական։ Եվ այսօր, ինչպես նշում են հիմնադրամի փորձագետները, մեծ ջանքեր պետք է գործադրել 1980-ական թվականներին բացված երթուղին վերականգնելու համար։

Route 66 մայրուղի, ԱՄՆ

66 մայրուղին կապում է Չիկագոն և Սանտա Մոնիկան՝ անցնելով Իլլինոյսով, Միսսուրիով, Կանզասով, Օքլահոմով, Տեխասով, Նյու Մեքսիկոյով, Արիզոնայով և Կալիֆորնիայով։ Ճանապարհին ճանապարհորդները կարող են ընկղմվել նեոնային ցուցանակների և հին մոթելների ռետրո միջավայրում։

Ներկայումս ԱՄՆ-ի Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում, որպեսզի  66 մայրուղին ճանաչվի Ազգային պատմական երթուղի, որը կնպաստի երկրի պատմական վայրերի տնտեսական զարգացմանը։

Route 66 մայրուղի, ԱՄՆ

 

You might also like