Իտալիայում պատենդների սիրահարներին տուգանքներ են սպասում
Ավելի քան 10 հազար վաճառող և արտադրող ձերբակալվել է․ հայտնում է «Եվրոպուլսը»։
Հունիսի վերջից Իտալիայում տուգանքներ կսահմանվեն հագուստի և կոշիկի պատենդների գնորդների համար․ դրանք կհասնեն յոթ հազար եվրոյի։
Իսկ ապօրինի ապրանք վաճառողներին կտուգանեն մինչև 15 հազար եվրո։
Առաջիկայում կխստացվի նաև այդ պատենդներն արտադրողների դեմ օրենքը։ 2017 թվականից Իտալիայի օրինապահ մարմինները հայտնաբերել են ավելի քան 500 հազար կեղծած կոշիկ, հագուստ և աքսեսուար։