Ամեն ինչ հաճախորդների համար, նույնիսկ՝ արմավով պաղպաղակ

Emirates ավիաընկերությունը ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկին թողարկում է քաղցր ակցիա Դուբայի միջազգային օդանավակայանում։

Հունիսի 15-ից սեպտեմբերի  31-ը ընկերության հաճախորդներին կառաջարկեն անվճար պաղպաղակ թռիչքի և տերմինալ 3-ի տարանցիկի գոտում։ Ժամանողներին և մեկնողներին կհյուրասիրեն ֆիրմային  Emperor պաղպաղակը, որը հատուկ կպատրաստի ավիափոխադրողի սեփական սննդային ընկերությունը։

Emperor պաղպաղակ

Ուղևորները կարող են ընտրել հինգ տեսակի պաղպաղակներից մեկը՝ շոկոլադե, վանիլային, արմավի և արաբական սուրճի, կիտրոնի և մանգոյի սորբետով։ Ամենօրյա հյուրասիրությունը  կմատուցվի թռիչքների ժամին՝ 00:00-ից  3:00-ն, 12:30-ից  14:30-ը և 18:00-ից 21:00-ն։ Երեք ամսից  ավել ժամանակահատվածում նախատեսվում է բաժանել շուրջ  2 միլիոն բաժին պաղպաղակ։

Ներկայումս ավիաընկերության ֆիրմային քաղցրավենիքը կարելի է համտեսել եվրոպական երկրների որոշ չվերթների պրեմիում դասում, ինչպես նաև Դուբայի միջազգային օդանավակայանում նրա յոթ լաունջ գոտիներում։

You might also like