Իսկ դուք կճանապարհորդեի՞ք թափանցիկ ճամպրուկով

Թափանցիկ ճամպրուկը կարելի է պատվիրել Rimowa ընկերության պաշտոնական կայքում։

Եվրոպացի դիզայներները առաջարկում են ճանապարհորդության մեկնել ամբողջովին թափանցիկ ճամպրուկով։ Անսպասելի նորույթը ճանապարհորդների համար, ովքեր պատրաստ են բոլորին ցուցադրել իրենց անձնական իրերը, արդեն հայտնվել է վաճառքում․ այդ մասին հայտնում է  Lonely Planet-ը։

Rimowa-Off White թափանցիկ ճամպրուկ

Ժամանակակից ճամպրուկների  Rimowa հայտնի ապրանքանիշը հագուստի իտալական  Off-White ապրանքանիշի հետ թողարկել է իր տեսակի մեջ միակ արտադրանքը՝ թափանցիկ  Cabin Multiwheel ճամպրուկը։ Այս մոդելը հեղինակները ներկայացրել են որպես՝ «նենգ և զվարճալի պատասխան գաղտնիության և անանունության մշակույթի մասին մերօրյա խոսակցություններին»։

Rimowa-Off White թափանցիկ ճամպրուկ

Off-White-ի հիմնադիր Վիրջիլա Աբլոյի խոսքերով՝ անսովոր ճամպրուկը փորձարկման արդյունք է, որի շրջանակներում ուսումնասիրվել են ճանապարհորդությունն ու  զբոսաշրջիկի էմոցիոնալ կապը իր անձնական իրերի հետ։ Cabin Multiwheel ճամպրուկը օրիգինալ թափանցիկ կոնստուկցիա է պոլիկարբոնատից՝ շեշտադրված սև բռնակներով, անիվներով և գրությամբ։ «Որպեսզի ճանապարհորդներին մի փոքր բազմազանություն առաջարկվի,- նշում է Վ․ Աբլոն,- յուրաքանչյուր ճամպրուկ վաճառվում է հավելյալ  նարնջագույն անիվների հետ։ Քանի որ այն թափանցիկ է, ներսից չունի պաստառներ, բայց նրա հետ տրամադրվում են  մի քանի սև պարկեր, որոնց մեջ կարելի է տեղավորել անձնական իրերը»։

Նորույթի արժեքը 850 եվրո է։