Զբոսաշրջիկները կարող են այցելել արքայազններ Ուիլյամի և Հարիի հաճախած մասնավոր դպրոց

Մուտքի տոմսն արժե 10 ֆունտ ստերլինգ։ 

Արքայազն Հարրիի ամուսնության և արքայազն  Ուիլյամի երրորդ զավակի ծննդյան հետ կապված՝ աշխարհի հանրության ուշադրությունը սևեռվել է բացառապես բրիտանական թագավորական ընտանիքին։ Այժմ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են բրիտանական գահի թագաժառանգներով, կարող են նույնիսկ այցելել Ուիլյամի և Հարրիի ալմա մատեր և սեփական աչքերով տեսնել վայրը,  որտեղ մեծացել են արքայազնները։

Էթոն քոլեջ, Մեծ Բրիտանիա

Էթոնյան քոլեջը, որն աշխարհի ամենահեղինակավոր մասնավոր դպրոցներից մեկն է, գտնվում է Լոնդոնի արևմուտքում՝ թագավորական Վինձորի պալատի մոտ։ 13-ից 18 տարեկան տղաների համար նախատեսված դպրոցը հիմնադրվել է 1440 թվականին Հենրիխ VI-ի կողմից։ Իր գոյության ընթացքում Էթոնյան քոլեջի շրջանավարտ են դարձել 19 վարչապետ, բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ և բրիտանական ազնվականներ։ Արքայազն Ուիլյամը այս քոլեջ է ընդունվել 1995 թվականին, արքայազն Հարրին՝ 1998-ին։

Էթոն քոլեջ, Մեծ Բրիտանիա

Էքսկուրսիան տուրը կանցկացվի ուրբաթ օրերին տեղական ժամանակով  14:00-18:00-ն։ Բոլոր այցելուները կարող են շրջել նրա տարածքում, այցելել մատուռ, քոլեջի հիմնական շենքն ու թանգարանը։

You might also like