Պանրի սիրահարներին խորհուրդ է տրվում մեկնել Հարավային Կորեա
Չնայած նրան, որ այստեղ ֆոնդյուի համար պանրով մեծ լողավազան և ամբողջովին պանրից պատրաստված ամերիկյան բլրակներ չկան, այգու տարածքում զվարճանքերի պակաս չկա։
Պանիր արտադրող գլխավոր երկրները, իրավամբ, համարվում են Իտալիան, Ֆրանսիան և Շվեյցարիան։ Սակայն այդ մթերքի բոլոր սիրահարներին, ովքեր ցանկանում են պատրաստել այն, խորհուրդ է տրվում մեկնել ոչ թե Եվրոպա, այլ՝ Հարավային Կորեա․ հենց այստեղ է գտնվում պանրին նվիրված թեմատիկ այգին։
Imsel Cheese Theme Park անունը կրող անսովոր համալիրը բացվել է Իմսիլում դեռևս 2004 թվականին։
Այցելուները կարող են իմանալ պանրի արտադրության մասին բոլոր մանրամասները, ինչպես նաև՝ օգտվել մի շարք ատրակցիոններից։
Համալիրի տարածքում գործում են նաև մի շարք ֆուդ կորտեր, որոնք առաջարկում են պանրային ուտեստներ, և հուշանվերների խանութներ։