Զբոսաշրջիկները այլևս չեն կարող լոգանքի միջոցները հյուրանոցից տուն տանել
Հյուրանոցների որոշ ցանցեր, օրինակ՝ Moxy-ն, վաղուց կիրառում է դրանք իր համարներում։
Փոքրիկ միանգամյա օգտագործման շամպունի տարաները կարող են վերանալ հյուրանոցներից։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Դրանց փոխարեն հյուրանոցները կտեղադրեն դիսպենսերներ՝ պատին ամրացվող գելով լի մեծ շշեր։ Տնօրինությունը այդ միջոցները կձեռնարկի, որպեսզի այցելուները չկարողանան դրանք իրենց հետ տանել։
Շատ զբոսաշրջիկների դուր չի եկել այդ փոփոխությունը։ «Հաջորդ քայլը ո՞րն է։ Նրանք կհրաժարվեն սուրճի փաթեթներից և կստիպե՞ն մեզ սուրճն հանել մեծ տարաների մեջից»,- նշել է ճանապարհորդներից մեկը։ «Ես կարծում եմ, որ դա շատ ցածր քայլ է, չափազանց ցածր»,- հավելել է նա։
Կախովի շշերը թույլ են տալիս հյուրանոցներին ոչ միայն այդ միջոցների վրա գումար խնայել, այլև՝ կրճատել պլաստիկի թափոնները։