Լոնդոնում բացվել է ամենաերկար ու ամենաարագ քաղաքային Zip Line-ը
Լոնդոնի Zip Line-ը բաց կլինի մինչև սեպտեմբերի սկիզբ։
Այժմ զբոսաշրջիկները կարող են հիանալ լոնդոնյան խորհրդարանի շենքով և Լամբեթի պալատով արագընթաց վայրէջքից, որը հայտնվել է բրիտանական մայրաքաղաքում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Telegraph-ին։
Լոնդոնի Archbishop”s այգում բացվել է Zip Line, որը թույլ է տալիս երեք զբոսաշրջիկի միաժամանակ իջնել շուրջ 50 կմ/ժ արագությամբ Archbishop”s park-ի տարածքում։
Ատրակցիոնը գործում է այնպես, որ վերջում մարդիկ նույնիսկ կարող են բանջի-թռիչք իրականացնել փոքր բարձրության վրա։