Հյուրանոցները ցնցել են զբոսաշրջիկներին կեղծ լողավազաններով

«Այս լողավազանը այնքան փոքր է, որ այնտեղ նույնիսկ welcome  բառի E տառը չի տեղավորվել», —կատակով մեկնաբանել է  օգտատերերից մեկը։

Մեծ Բրիտանիայից զբոսաշրջուհուն ցնցել է վիետնամյան հյուրանոցի լողավազանը, քանի որ նրա իսկական տեսքը ընդհանրապես չի համապատասխանում լուսանկարում պատկերվածին․ այդ մասին հայտնում է Newshub-ը։

Ջեսիկա Կերշոուն ամրագրել է հյուրանոց Վիետնամում այն բանից հետո, երբ համացանցում տեսել է նրա անծայրածիր լողավազանը՝ դեպի քաղաքը բացվող պանորամային տեսարանով։ Սակայն, տեղ հասնելով, նա տեսել է բնավ ոչ այն, ինչ սպասում էր։ Աղջիկը Twitter-ում հրապարակել է լուսանկար՝ մակագրելով այն «Մեր լողավազանը Վիետնամի հյուրանոցում․ ակնկալիք և իրականություն»։

Նրա թվիթը մեծ տարածում է գտել ընթերցողների շրջանում, և նրանցից մեկը նկատել է, որ լողավազանի աշխատակիցները նույնիսկ աստիճանների վրա չեն կարողացել տեղավորել Welcome բառը («Բարի գալուստ»)՝ փոխարենը գրելով պարզապես Welcom։

Մյուս օգտատերերը ևս սկսել են կիսվել իրենց «ակնկալիք/իրականություն» ֆորմատի լուսանկարներով։ Այդպիսով,  @enigma8128 օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ փոքրիկ փչովի լողավազանը ներկայացրել են իսկականի փոխարեն։

You might also like