Պեկինում կառուցվում է նոր խոշոր օդանավակայան
Օդանավակայանը կունենա արագընթաց հետիոտնային ճանապարհ, որով ուղևորները կարող են անցնել 600 մետր ճանապարհը ընդամենը ութը րոպեում։
Պեկինի նոր միջազգային օդանավակայանը կբացվի 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն գտնվում է Չինաստանի մայրաքաղաքի հարավում՝ քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մասին հայտնում է Buying Business Travel-ը։
Պարբերականի տվյալներով՝ օդանավակայանը իր վրա կվերցնի մեգապոլիսի մյուս երկու օդանավակայանների ուղևորահոսքի մի մասը։ Երկու համալիրների միջև տարածությունը կազմում է շուրջ 67 կմ։
Նոր օդանավակայանը կարող է ընդունել մինչև տարեկան 620 000 չվերթ։ Նրա արտադրողականությունը 2025 թվականին կկազմի մինչև 72 միլիոն մարդ։ Այնտեղ արդեն նախատեսվում են բլոկներ China Eastern Airlines-ի և China Southern Airlines-ի համար։ Տերմինալի շենքում պլանավորվում է ստեղծել տրանսպորտային կենտրոն, որտեղ ուղևորները կարող են նստել մետրո, արագընթաց կամ սովորական գնացքով հասնել Պեկին և նրա շրջակայքը։ Իսկ ուղեբեռը խոստանում են հանձնել վայրէջքից 13 րոպե անց։