Ինքնաթիռներում կարող են հայտնվել հակաբակտերիալ նստատեղեր
Հակաբակտերիալ նստատեղերի գաղափարը պատկանում է գերմանական Recaro Aircraft Seating GMBH ընկերությանը։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնաթիռների սրահների մակերեսները լի են բակտերիաներով և վիրուսներով։
Նստատեղի մակերեսի մեկ քառակուսի դյույմում կան հազարից ավել վնասակար միկրոօրգանիզմներ։
Գերմանական հոլդինգի փորձագետները որոշել են ստեղծել «ինքնամաքրվող» նստատեղեր․ նրանց պաստառը ներառում է հակաբակտերիալ ծածկույթ։
Ակնկալվում է, որ դրանք շուկա կհանվեն առաջիկա մեկ-երկու տարում․ հայտնում է BBT-ն։