«Գահերի խաղի» մոտիվներով ըմպելիք են ստեղծել Իսպանիայում
Իսպանիայում ստեղծել են ալկոհոլային FUEGO VALYRIO ըմպելիքը՝ «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով։
«Կրակը», որը ստեղծել են համալսարանի շրջանավարտները, դարձել է ամենավաճառվող ըմպելիքը Amazon-ում։
Ըմպելիքը սերիալի միլիոնավոր երկրպագուներին կհիշեցնի ալքիմիկոսների թուրմը, որը ստեղծվել էր վիշապների կործանարար բոցը նմանակելու համար։
Արդյունքը ուժգնանում է՝ շնորհիվ մետաղական գույնի ծխի։
Ըմպելիքի գույնը կանաչ է, իսկ համի մեջ առկա են դարչինի և պղպեղի նոտաներ․ գրում է Noticia.ru-ը։