Հայտնի են դարձել Կիմ Չեն Ինի ճանապարհորդական տարօրինակ սովորությունները
Հարավային Կորեայի ղեկավարի հետ հանդիպմանը Կիմ Չեն Ինը իր հետ տարել է իր անձնական խոհարարին, որպեսզի վերջինս պատրաստվի թարմ ուտեստ սառը հնդկաձավարային մակարոնից։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, բազմիցս հայտնվելով համաշխարհային արենայում, բացահայտել է ոչստանդարտ սովորություններ, որոնց նա հետևում է ճանապարհորդելիս․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Independent-ին։
Մասնավորապես, պարբերականի ուշադրությունը գրավել է Կիմ Չեն Ինի, այսպես կոչված, «մարդկային շարասյունը»․ երբ հյուսիսկորեացի առաջնորդը ապրիլի 27-ին ժամանել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններին, նրա մեքենան շրջապատել են 12 թիկնապահներ, որոնք վազել են տրանսպորտային միջոցի հետևից։
Բացի այդ, պարզվել է, որ Կիմ Չեն Ինը նախընտրում է տեղաշարժվել բացառապես դարդաղաշարժ, զրահապատ գնացքով, ոչ թե մասնավոր ինքնաթիռով։ Ընդ որում, նրան անհրաժեշտ է երեք գնացք՝ մեկն անվտանգության համար, երկրորդը՝ թիկնապահների, երրորդը՝ իր։
Հյուսիսային Կորայի տարածքից դուրս, որպես այդ երկրի առաջնորդ, Կիմ Չեն Ինի առաջին այցը եղել է դեպի Չինաստան, որը եղել է այնքան խիստ գաղտնի, որը դրա մասին պարզ է դարձել միայն ավարտից հետո․ նշում է The Independent-ը։
Բացի այդ, պարբերականը պատմում է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարը երբեք չի օգտվում հասարակական զուգարանից․ նրա անձնական զուգարանը մշտապես ճանապարհորդում է իր հետ։ «Առաջնորդի արտաթորանքը պարունակում է տեղակատվություն նրա առողջության մասին և չի կարելի հենց այդպես թողնել»,-պատմել է անվտանգության նախկին աշխատակից Լի Յու Հենը։
Կին Չեն Ինի ճանապարհորդական անձնական զուգարանը կառուցվել է 2015 թվականին։ Ինչպես հաղորդվել է՝ զուգարանը կառուցվել է ոչ միայն Կիմ Չեն Ինի անձնական գնացքում, այլև՝ հատուկ մեքենայի մեջ, որով նա երթևեկում է լեռնային շրջաններում կամ ուժեղ ձյան տեղումների ժամանակ։