Հայտնի է Բարբի տիկնիկի ազգանունը

Բարբի արտադրող Mattel ընկերությունը պատմել է, որ իրականում տիկնիկը նաև ազգանուն ունի։

Մինչ օրս բոլորին թվում էր, որ Բարբին՝ ինչպես Շերն ու Մադոննան, ազգանվան կարիք չունի։ Սակայն պարզվել է, որ տիկնիկը, այնուամենայնիվ, այն ունի՝ Ռոբերթս։

Բարբիի ամբողջական անունը Բարբարա Միլլիսենտ Ռոբերթս է։ Քենի ազգանունը՝ Կարսոն։

Բարբի և Քեն

Այս անունները տիկնիկներին տվել է Mattel ընկերության հիմնադիր Էլլիոտ Հենդլերը՝ ի պատիվ դստեր Բարբարայի և որդու՝ Քեննետի․ հայտնում է Msn-ը։

You might also like