Եվրոպան կզրկվի իր երկու հայտնի թանգարաններից

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը պատճառ է դարձել Բեռլինի Գուգենհայմ թանգարանի առաջիկա փակման համար: Համաձայն  Deutsche Bank-ի և Solomon R. Guggenheim ֆոնդի պաշտոնական հայտարարության` թանգարանը կփակվի ընթացիկ տարվա ավարտին` կապված ֆինանսական աջակցության դադարեցման հետ, որը նրան ապահովում էր բանկը: Պայմանագրի ժամկետը ավարտվում է  2012 թվականի դեկտեմբերին. այս մասին հայտնում է ABC-ն:

Հարկ է նշել, որ փակելով Գուգենհայմա թանգարանը, Գերմանիայի մայրաքաղաքը կկորցնի ժամանակակից արվեստի ոլորտի կաևորագույն մշակութային կառույցներից մեկը: Այն բացվել է 1997 թվականին և դարձել է քաղաքի հիմնական տեսարժան վայրերից մեկը:

Բացի այդ, կապված ֆինանսատնտեսական դժվարությունների հետ, Վիեննայի Լիխտեյնշտեյն ամրոց-թանգարանը անհասանելի է անհատական այցերի համար: Հիմա այցելել ամրոց, որտեղ ներկայացված է եվրոպական մշակույթի հսկայական հավաքածու, հնարավոր է միայն կոլեկտիվ այցերով: Առաջարկվում է այցը նախօրորք ամրագրել թանգարանի կայքում:  Ազատ այցելությունների համար թանգարանը բաց կլինի միայն Թանգարանային գիշերների շրջանակում:

 

You might also like