Մեծ Բրիտանիայում բացվել է աշխարհի ամենասարսափելի հյուրանոցը
Հասանելի են երկու-, երեք- և չորստեղանոց համարներ, այնպես որ «մահացու» արկածների կարելի է մեկնել ամբողջ ընկերախմբով։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվել է The Hollow հյուրանոցը, որի այցելուները բնակության ընթացքում կհայտնվեն սարսափ ֆիլմում։ Այդ մասին հայտնում է Lonely Planet-ը։
Լոնդոնում բացված The Hollow Hotel հյուրանոցը, սեփականատերերի խոսքով, իր տեսակի մեջ առաջինն է։ Հյուրերին առաջարկվում է ընկղմվել համապատասխան ատրիբուտներով սարսափ ֆիլմերի միջավայրում՝ մոլագարներով, լաբիրինթոսներով, «մահացու» թակարդներով և այլ հորրոր-տարրերով։
Նրանց սպասվում է գաղտնիքների բացահայտումով իսկական քվեստ, որոնք թաքցնում են իրենց սյուժեով ու իրական կերպարներով սարսափելի հյուրանոցի պատերը։ Հյուրանոցում բնակության բոլոր գաղտնիքները չեն բացահայտվում, որպեսզի տպավորությունները չփչանան։ Բայց նրանք վստահեցնում են, որ այդ մի քանի ժամվա ընթացքում հյուրերը կստանան իրական բարոյական մարտահրավեր։
«Մենք ցանկանում ենք ստեղծել իրական սարսափելի հոգեբանական շոու, որը կփոխի հյուրանոցների մասին ունեցած կարծիքը», —նշել է հյուրանոցի ստեղծողներից մեկը՝ Ջոն Կուպերը։
Ի դեպ, The Hollow Hotel-ի հեղինակներին ոգեշնչել է իրականում գոյություն ունեցած մահացու հյուրանոցը, որը ստեղծել և կառավարել է առաջին ամերիկյան սերիական մարդասպան Հենրի Հոլմսը։
Հյուրանոցում կարելի է մնալ միայն մեկուկես ժամ 44,67 ֆունտ ստերլինգի դիմաց։ Անսովոր հյուրանոցում համար կարելի է ամրագրել պաշտոնական կայքում։