Չինաստանը Վրաստանին շնորհել է զբոսաշրջային երկրի կարգավիճակ

News Georgia-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Պետխորհուրդը Վրաստանին շնորհել է զբոսաշրջային նշանակության երկրի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ հղում անելով Չինաստանի ազգային զբոսաշրջային գործակալությանը:

Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Չինաստանի Պետխորհրդի տվյալ որոշումը զգալիորեն կավելացնի չինացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան և կնպաստի զբոսաշրջային ոլորտում Վրաստանի ու Չինաստանի միջև երկկողմանի համագործակցության խորացմանը:

Նշվում է, որ վերջին տվյալներով, Չինաստանի բնակչությունը կազմում է ավելի քան 1.3 միլիարդ մարդ: / 1in.am

You might also like