Դուբայում բացվել է շքեղ պալատ-հյուրանոց
Նոր հյուրանոցում բնակության արժեքը կարելի է իմանալ դեռևս միայն հարցման միջոցով։
Kempinski Hotels հյուրանոցային գրուպը Դուբայում բացել է շքեղ առողջարանային հյուրանոց՝ Emerald Palace Kempinski Dubai։ Հյուրանոցի տարածքը զբաղեցնում է Palm Jumeirah արհեստական կղզու 100 հազար քառակուսի մետր արևմտյան հատվածը։
Emerald Palace Kempinski Dubai-ը կառուցված է շքեղ պալատի տեսքով և ունի 389 ընդարձակ համար և լյուքս․ հայտնում է հյուրանոցի մամուլի ծառայությունը։ Հյուրանոցն ունի սպիտակ ավազով սեփական 500-մետրանոց լողափ։ Հյուրերի տրամադրության տակ են ութ ռեստորաններն ու համաշխարհային դասի բարերը, որոնք առաջարկում են ուտեստներ բոլոր մայրցամաքներից, գերժամանակակից ֆիթնես կենտրոնը, յոգայի ստուդիան և 80-տեղանոց մասնավոր կինոթատրոնը։
3 հազար քառակուսի մետր մակերեսով Cinq Mondes սպա կենտրոնը ունի 24 պրոցեդուրաների սենյակ, քաղաքի ամենամեծ փակ լողավազանը և երկու մասնավոր սպա-լյուքս։