Ամերիկյան օդանավակայանը աշխատանքի է ընդունել շան
Կոլլի ցեղատեսակի 18-ամսական շունը, որը հատուկ վարժեցրած է թռչուններին և այլ կենդանիների քշելու համար, աշխատանքի կանցնի մայիսին։
Ամերիկյան Չառլստոն քաղաքի Յեգեր օդանավակայանը աշխատանքի է ընդունել Հերկուլես անունով մի շան թռիչքուղին թռչուններից պաշտպանելու համար․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Metro News-ին։
«Յուրաքանչյուր օդանավակայան թռչունների հետ խնդիր ունի,- նշել է տնօրենի օգնական Նիկ Քելլերը,- Հերկուլեսը կքշի ոչ միայն նրանց, այլև՝ եղնիկներին, կոյոտներին և նապաստակներին, որոնք այժմ հայտնվում են օդանավակայանում»։