Երևանում սկսել են բույն դնել սպիտակ արագիլները
Դատելով թռչունների պահվածքից՝ ոմանք արդեն թուխս են նստել...
Երևանում արդեն մի քանի տարի է սկսել են բույն դնել սպիտակ արագիլները: Առնվազն երեք բույն գտնվում է Մայիսի 9 փողոցի շրջանում:
Ըստ տեղացիների՝ ամենահին բույնը մոտ 10 տարեկան է: Բներից մեկը հայտնվել է անցյալ տարի, եւ ամենայն հավանականությամբ դրանք այս փողոցում լուս աշխարհ եկած ձագերն են: Հետաքրքիր է, որ արագիլի բույնը յուրօրինակ հանրակացարան է, որն ընդունում է իր ապաստարան նաև ճնճղուկներին: Արագիլի բույնի մեջ կարող է կողք կողքի ապրել մինչև 10 ճնճղուկի զույգ:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր տների կողքին արագիլները բույն են դրել: Դա մեզ հաջողություն կբերի», – ասում են հարեւան տների բնակիները: Նրանց արձագաքնում են արագիլները՝ կտուցի յուրօրինակ ձայնով, որով նրանք ողջունում են իրար:
Դատելով թռչունների պահվածքից՝ ոմանք արդեն թուխս են նստել: «Իսկապես, թեև բնադրումը սովորաբար սկսվում է ապրիլի կեսին, այս տարի, տաք եղանակի շնորհիվ, ավելի վաղ են սկսել բույն դնել», – ասել է թռչնաբան Անուշ Խաչատրյանը: Ընդ որում մասնագետը նշել է, որ Երևանի տարածքում շատ չեն արագիլները:
Մի քանի բույների հետևել են NEWS.am-ի թղթակիցները եւ հավերժացրել արագիլների զույգերի պահվածքը