Երիտասարդ ամերիկացիների մեկ երրորդը հավատում է, որ Երկիրը հարթ է

Հարթ Երկրին հավատացողների մեծ մասն իրենց համարում են հավատացյալ կամ ավելի շատ հավատացյալ, քան ոչ։

Վերջին հետազոտության համաձայն՝ 18–24 տարեկան ամերիկացիների  միայն  66%-ն է վստահ, որ Երկիրը կլոր է։

Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն կանգնած է հարթ Երկրի մասին համոզմունքի համաճարակի առջև․ միայն 4%-ն է ասել, որ իրենք համոզված են, որ Երկիրը հարթ է։ Մնացած մասը կասկածողների թվում են։ Եվ այդ կասկածները սնուցվում են ակտիվ YouTube-ալիքներով և դավադրական համայնքներով։ Google-ում որոնողական միտումները ցույց են տալիս, որ այդ թեմայի հանդեպ հետաքրքրությունը աճել է  2016 թվականից։ Անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացվել է Հարթ Երկրի համակիրների առաջին կոնֆերանսը, որին մասնակցել է  500 հոգի․ փոխանցում է  LiveScience-ը։