Տոկիոյում հայտնվել են ծաղկող սակուրայով անսովոր գնացքներ

Ակնկալվում է, որ գնացքները կգործեն մինչև ապրիլի 8-ը, որը կհամընկնի Ճապոնիայում սակուրայի ծաղկման սեզոնի ավարտի հետ։ 

Տոկիոյի մետրոյում Գինձայի գծով երթևեկում են  վարդագույն սակուրա-վագոններ՝ պատված ճապոնական բալենու թերթիկներով․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Visit Japan-ին։

Թեմատիկ գնացքի պատուհաններին սոսնձված են ծաղկող սակուրայի պատկերներ, այնպես որ ուղևորների մոտ կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, թե նրանք  անցնում են ոչ թե մութ թունելով, այլ՝ գեղատեսիլ բալենու այգով։

 

You might also like