Կաշվե՞, թե՞ կտորե նստատեղեր․ ինչի հետ է դա կապված

Պարզվում է՝ ինքնաթիռների նստատեղերի պաստառները անմիջականորեն կապ ունեն նրա հետ, թե ինչ հեռավորության թռիչքներ է իրականացնելու այն։ Ի՞նչ կապ կա։ Պարզենք միասին։ 

Ավիաընկերությունները պաստառապատում են իրենց ինքնաթիռների նստատեղերը կտորով կամ արհեստական կաշվով։ Պաստառի տեսակը ուղիղ կապ ունի նրա հետ, թե որքան հեռու է թռչելու կոնկրետ այդ ինքնաթիռը։

Կտորե նստատեղ

Բազմաժամյա հեռավոր չվերթներ իրականացնող ինքնաթիռների նստատեղերը պաստառապատվում են կտորով։ Դա թույլ է տալիս մաշկին շնչել․ չվերթի ժամանակ ուղևորները չեն քրտնում և անհարմարավետություն չեն զգում։

Իսկ կարճ չվերթների համար ավելի հարմար է կաշին, որի անվիճելի առավելությունը  (ավիափոխադրողի համար)  երկարակեցությունն է։ Դրանք ուշ են մաշվում, իսկ վրան թափված հեղուկն ու այլ աղտոտվածությունը չի էլ երևում։

Իսկ թե ինչու են ինքնաթիռների նստատեղերը հիմնականում կապույտ, կարող եք կարդալ մեր անդրադարձում։

You might also like