Հասցնել տեսնել Թաջ Մահալը 180 րոպեում

2018 թվականի ապրիլի 1-ից այցելությունը Թաջ Մահալ զբոսաշրջիկների համար կսահմանափակվի երեք ժամով։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ 

Ինչպես գրում է պարբերականը՝ Թաջ Մահալի տոմսը ապրիլի 1-ից կգործի միայն  երեք ժամ։  Այդ ժամանակից հետո զբոսաշրջիկները ստիպված են լքել աշխարհահռչակ դամբարանի տարածքը։ Տեղի իշխանության  ներկայացուցիչները  նշում են, որ երբեմն տեսարժան վայրն ընդունում է օրական ավելի քան  50 000 այցելու։ Որոշ հյուրեր գալիս են վաղ առավոտյան և չեն հեռանում մինչև փակվելը, ինչն էլ խուճապային իրավիճակների է հանգեցնում։ Այդ պատճառով երեքժամյա սահմանափակումը դրական կազդի զբոսաշրջիկների հարմարավետության վրա․ նշում են պաշտոնյաները։

Թաջ Մահալը կառուցել է մոնղոլ կայսր Շահ Ջահանը՝ որպես իր կնոջ դամբարան, ով մահացել է 1631 թվականին։  Միջինում այս տեսարժան վայր այցելում է  10 000 – 15 000 մարդ, իսկ հանգստյան օրերին այդ թիվը աճում է։ Ամեն տարի հնդկական հուշարձան է այցելում  6,5 միլիոն զբոսաշրջիկ։

You might also like