Ռիո դե Ժանեյրոն գտնվում է կառնավալի իշխանության ներքո

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքապետ Էդուարդ Պայեսը հարյուրավոր բնակիչների եւ հյուրերի ներկայությամբ քաղաքի բանալիները հանձնել է ծաղրածուին` թագավոր Մոմոյին, և այդ պահից Ռիոյում պաշտոնապես մեկնարկել է կարնավալը:

Փետրվարի 17-ին առաջինը բրազիլական կարնավալում հանդես են գալու սամբայի մանկական դպրոցները, իսկ վաղվանից սկսած` արդեն ամբողջ քաղաքը սկսելու է ապրել տոնական ռիթմով:

Պաշտոնապես կարնավալը ավարտվելու է «մոխրագույն չորեքշաբթի»` փետրվարի 22-ին, որը սգո եւ հանգստի օր է, կաթոլիկների մոտ մեկնարկում է Մեծ պահքը: Սակայն ավանդաբար, առաջին վեց տեղերը զբաղեցրած սամբայի դպրոցների ներկայացուցիչները փետրվարի 25-ին կրկին կրկին բեմ են դուրս գալու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: / News.am

You might also like