Հայտնի են IT ոլորտի կանանց համար լավագույն երկրները
Պորտուգալիան հայտնվել է երկրների առաջին հորիզոնականում, որտեղ կանայք առավել ակտիվ են աշխատում բարձր տեխնոլոգիաների ոլորտում․ նշվում է HONEYPOT օնլայն հարթակի վարկանիշային աղյուսակում։
Երկրորդ տեղում հայտնվել է ԱՄՆ-ն, երրորդում՝ Լատվիան։ Վարկանիշային աղյուսակը կազմվել է նրա հիման վրա, թե ինչպես են կանայք ներկայացված աշխատաշուկայում, կանանց թիվը բարձրտեխնոլոգիական ոլորտում և կանանց համար հավասար հնարավորությունների մակարդակը․ հայտնում է Եվրո պուլսը։
Վարկանիշային աղյուսակում գնահատվել են տնտեսապես զարգացած երկրները, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամները և ԵՄ-ն (ընդհանուր առմամբ՝ 41 երկիր)։