Ավստրալական Air Australia ավիաընկերությունը դադարեցրել է աշխատանքները: Այն չեղյալ է հայտարարել բոլոր չվերթները` դրանք շարունակելու գումար չունենալու պատճառով: Գումար չկա անգամ ընկերության 5 ինքնաթիռների վառելիքի համար: Ավիաընկերության սնանկությունը ծանր կացության մեջ է դրել իրենց թռիչքներին սպասող 4000 ուղևորների:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ավստրալական ընկերությունն արդեն հայտարարել է իր ուղևորներին սպասարկելու անկարողության մասին: Հայտարարվել է, որ բոլոր ուղևորների գումարները վերադարձնելու հնարավորություն ընկերությունը նույնպես չունի: Air Australia-ի ուղևորների մասին կարող են հոգալ նրա ոչ վաղ անցյալի մրցակիցները՝ Qantas-ը և Jetstar-ը:/ 1in.am