Կարիբյան ծովով թոփլես կռուիզի կմեկնի ավելի քան 2 000 ուղևոր
Ճանապարհորդության արժեքը դեռևս հայտնի չէ։
Աշխարհում առաջին թոփլես կռուիզը կմեկնարկի Կարիբյան ծովում 2020 թվականին։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։
Թոփլես կռուիզը կազմակերպում է մեծահասակների համար նախատեսված հայտնի առողջարանային Temptation Cancun Resort հյուրանոցը, որը գտնվում է Մեքսիկայի Կանկունում։ Գաղափարի հեղինակները ցանկանում են հերքել այն միֆը, թե կռուիզները թոշակառուների համար են։ Temptation’s new Caribbean holiday տուրը հասանելի է 21 տարեկանից մեծ քաղաքացիներին։ Մինչև գոտկատեղը մերկ հյուրերին սպասվում է հագեցած ժամանցային ծրագիր՝ թեմատիկ երեկույթներով և կենդանի կատարումներով։
Բացի այդ, զբոսաշրջիկների տրամադրության տակ կլինեն երկու լողավազանը, յոթ ռեստորանները, սրճարանները, բարերը, ժառյամագլցման համար 12-մետրանոց պատը, սպա կենտրոնը, ֆիթնես կենտրոնը և խաղատունը։ Այս արտասովոր ճանապարհորդությունը կտևի 5 օր։ Մեկնարկը կտրվի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքից, կանգառներ ն նախատեսվում Մեքսիկայում և Մեծ Կայմանում։
Թոփլես կռուիզի համար նախատեսված նավը կունենա 1 074 նավախցիկ և ապարտամենտ՝ տեղավորելով 2 148 զբոսաշրջիկ։ Հավելենք, որ կիսամերկ կանանց և տղամարդկանց տեսքից հոգնած մարդիկ կարող են հանգստանալ հատուկ գոտում, որտեղ արգելված է մուտքն առանց հագուստի։ Այդ վայրերը չեն ունենա topless-optional նշան։ Բացի այդ, հագուստով պետք է ներկայանալ նավի բոլոր ճաշասրահներում։