Ստամբուլում բացվել է սուրճի թանգարան

Ստամբուլում բացվել է աշխարհում առաջին թուրքական սուրճի թանգարանը, որի այցելուները ոչ միայն կսովորեն ճիշտ պատրաստել այդ ըմպելիքը, այլև  ստանալ վկայական, որը հաստատում է նոր «կարողությունները»:

Սուրճի թանգարանը տեղակայված է Թուրքական և մահմեդական արվեստի թանգարանում: Ցուցահանդեսի ստեղծողների խնդիրն է պահպանել թուրքական սուրճը, որը հանդիսանում է երկրի մշակութային ժառանգության կարևորագույն  մասը: Թանգարանում  զբոսաշրջիկները կծանոթանան այս ըմպելիքի պատմությանը, կսովորեն պատրաստել և, իհարկե, կհամտեսեն այն:

You might also like