Ֆրանսիացի հացագործին տուգանել են աշխատասիրության համար
Ֆրանսիական փռի սեփականատիրոջը տուգանել են 3 հազար եվրո յոթնօրյա աշխատանքային շաբաթվա համար։
Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք պարտավոր է հանգստյան օր ունենալ նվազագույնը շաբաթը մեկ օր, նույնիսկ, եթե մարդ ունի սեփական բիզնես։
Ինչպես նշում է The Washington Post-ը՝ փռերի սեփականատերերը, որոնք հաճախ են իրենց աշխատակիցներին խնդրում աշխատել գիշերային ժամերին, Ֆրանսիայում գտնվում են հատուկ հսկողության ներքո։
Սեդրիկ Վեվրը, ով Փարիզից ոչ շատ հեռու Բեյկի Լյուզինի սյուր Բարս լճի զբոսաշրջային թաղամասում ունի սեփական փուռ, բողոքել է՝ նման տուգանք ստանալով։ Ընդ որում, նրա մոտից ամեն օր հաց գնող որոշ հաճախորդներ այդ տուգանքի որոշումը անվանել են «նողկալի»։
Ավելի քան 500 մարդ ստորագրահավաք է արել՝ պահանջելով թույլ տալ ամեն օր աշխատել․ հայտնում է «gazeta.ru»-ն։