Փարիզի տրանսպորտը կարող է դառնալ անվճար
Փարիզում հասարակական տրանսպորտը կարող է դառնալ անվճար 2020 թվականին։ Այդ մասին գրում է Les Echos-ը։
Ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետ Էնն Իդալգոն հայտարարել է, որ 2018 թվականի ամռան սկզբին Փարիզի խորհրդի փորձագետների խումբը կսկսի ուսումնասիրել քաղաքի հասարակական տրանսպորտով անվճար երթևեկելու հնարավորությունը։ Այդ քայլը կօգնի զգալիորեն նվազեցնել ավտոմեքենաների արտանետումները։ Քաղաքապետի խոսքով՝ մինչև 2020 թվականի քաղաքապետի ընտրությունները Փարիզի խորհուրդը կմշակի քաղաքացիների և քաղաքի հյուրերի համար անվճար տրանսպորտի տնտեսող մոդել։
Քաղաքային տրանսպորտով անվճար երթևեկելու մասին խոսակցությունները սկսվել են 2018 թվականի փետրվարից Բեռլինում։ Գերմանական մայրաքաղաքի իշխանությունները առաջարկել են Եվրոպական հանձնաժողովին փորձարկել նորարարությունը Գերմանիայի հինգ քաղաքում։ Այդ քայլը հարկադրված է և թույլ կտա խուսափել Եվրոպայում օդի որակի կարգավորման տուգանքներից։
Անվճար հասարակական տրանսպորտը յուրօրինակ մի բան չէ։ Օրինակ, Մելբուռնի կենտրոնական թաղամասում անվճար է տրամվայով երթևեկությունը։ Ի դեպ, տրամվայի երթուղին թույլ է տալիս հասնել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն ու խանութները։ Բրիտանական Մանչեսթերում անվճար ավտոբուսները շարժվում են երեք ուղղություններով։ Անվճար կարելի է շրջել նաև Ժնևի, Կուալա Լումպուրի, ֆիննական Մարիեհամն քաղաքի, Իսլանդիայի հյուսիսային մայրաքաղաք Ակյուրեյրիի, Լիտվիայի Սկուոդասի և Բելգիայի Մոնսի տրանսպորտով։