Բավարիան առաջարկում է ֆուտբոլ դիտել՝ առանց մահճակալից վեր կենալու

Եվրոպայի լավագույն մարզադաշտերից մեկի տեսարանով համարում հնարավոր կլինի բնակվել նաև սովորական օրերի։ 

Ֆուտբոլի երկրպագուներին հիանալի նվեր է անում Մյունխենի  «Բավարիան»։ Այժմ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի խաղին կարելի է հետևել հյուրանոցային համարի պանորամային պատուհանից։

«Բավարիա» ֆուտբոլային ակումբը  (Մյունխեն)  և Marriott հյուրանոցային ցանցը համաձայնագիր են ստորագրել մարզադաշտի երկու թևերի միջև էքսկլյուզիվ հյուրանոցային համար ստեղծելու մասին։ VIP երկրպագուն կստանա իդեալական տեսարան դեպի դաշտը պանորամային պատուհանից դուրս։

Բնակության համար սենյակը կարելի է ամրագրել ինչպես Գերմանիայի առաջնության խաղերի, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայի  2019/2020 սեզոնի ժամանակ։ Հյուրը կընտրվի խաղարկության արդյունքում։

You might also like