Չինաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր ապակե կամուրջը

Կորստրուկցիան միավորում է երկու լեռնագագաթներ, որոնց միջև եղած անդունդը համեմատելի է  66-հարկանի երկնաքերի հետ՝  186 մետր։

Չինաստանի Սիչուան նահանգի Բատայշան այգում բացվել է աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը։ Այդ մասին հայտնում է Չինաստանի CGTN նորությունների ալիքը, փոխանցում է՝ ՌԻԱ Նովոստին։
Հետիոտնային կամուրջը գտնվում է ծովի մակերևույթից երկու կիլոմետր բարձրության վրա։

Ամենաբարձր ապակե կամուրջը, Չինաստան

Նոր կամրջի երկարությունը կազմում է  198 մետր, լայնությունը՝ երկուսուկես մետր։ Կամուրջը պատրաստված է  ապակուց, ինչն էլ սուր զգացողություններ է առաջացնում դրա վրայով անցնողների մոտ։
Ազատ այցելության համար կոնստրուկցիան բացել են  այս  հանգստյան օրերին, մինչ այդ վերջին շաբաթներին անցկացվել է փորձնական շահագործում։

Հիշեցնենք, որ ամենաերկար ապակե կամուրջը ևս գտնվում է Չինաստանում։ Այն բացել են ձմռան սկզբին Շինցզյանժուան քաղաքում։ Կոնստուկցիայի երկարությունը  488 մետր է, լայնությունը՝ երկու մետր, բարձրությունը՝ 218 մետր։

You might also like