Եվրոպայում հայտնվել է հյուրանոց, որտեղ հնարավոր չէ մուտք գործել առանց սմարթֆոնի
TMRW Hotels հավելվածը մշակվել է հատուկ KViHotel-ի համար։ Բայց նրա իրավատերերը հայտարարում են, որ այն պետք է դառնա բազա այլ եվրոպական հյուրանոցների համար ևս, որոնք ցանկանում են բարելավել սպասարկման որակը և նվազեցնել գործառնական ծախսերը։
Բուդապեշտում բացվել է 40 համարով 4-աստղանի KViHotel հյուրանոցը, որի հյուրերը բոլոր գործողությունները՝ ամրագրումից մինչև check-out, կատարում են հատուկ բջջային հավելվածի՝ TMRW Hotels-ի միջոցով։ Այդ մասին գրում է eTurbo News-ը։
Եվրոպայի առաջին ապագայի հյուրանոցը, որը կառավարվում է սմարթֆոնով, հայտնվել է երկու տարվա ինտենսիվ IT-մշակումների արդյունքում։ Հյուրանոցի աշխատանքը կազմակերպվում է ճանապարհորդության և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում վերջին միտումների կիրառմամբ։
KViHotel-ը աշխատում է գրեթե առանց անձնակազմի։ Նրա գործառույթները կատարվում է ավտոմատ կերպով, իսկ այդ ամենը կառավարում են հենց հյուրանոցի հյուրերը՝ իրենց սմարթֆոնների օգնությամբ։ Հավելվածով ներբեռնված գաջեթը բանալի է հանդիսանում համարի համար, ինչպես նաև՝ բացում հիմնական դուռը ուշ ժամանման դեպքում, վերահսկում օդորակչի աշխատանքը (նույնիսկ մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա), կանչում է սպասուհիներին, պատվիրում տաքսի, վճարում հավելյալ ծառայությունների դիմաց և այլն։ Հավելվածը նաև թույլ է տալիս համար ամրագրել կամ պարզապես կախել վիրտուալ «չանհանգստացնել» ցուցանակը։
Հյուրերին «խելացի հյուրանոցը» առաջարկում է երեք տեսակի համար՝ 18-ից 36 քառակուսի մետր մակերեսով՝ սովորական, լյուքս և կիսալյուքս։ Առաջին հարկի երեք համարում կան դեպի այգին նայող բացօթիկներ։ Յուրաքանչյուր համար ունի ինտելեկտուալ հեռուստացույց, որով, բացի սովորական հեռուստաաալիքներից, կարելի է ընտրել և դիտել նաև տեսանյութեր, ֆիլմեր և սերիալներ՝ ըստ հյուրի ցանկության։ Հյուրանոցի ամբողջ տարածքում գործում է Wi-Fi։
KViHotel հյուրանոցը գտնվում է Բուդապեշտի կենտրոնում։ Բնակության արժեքը սկսվում է 120 եվրոյից։