Թե ինչպիսին կլինեն ապագայի թռիչքները, կարելի է տեսնել արդեն այսօր
Հաճախորդի համար պայքարող ավիաընկերությունները պատրաստ են ներդրումներ անել մոդեռնիզացիայի համար և արդեն կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ։
Սարերի հետևում չեն այն ժամանակները, երբ վայրէջքի կտրոնները կվերանան, իսկ ուղևորների նույնականացումը կլինի դեմքի սքանավորման միջոցով։ Սարքերը կկարողանան գրանցել թռիչքը և ինքնաթիռների կայանումը, իսկ թռչող սարքերի հեղինակները կսկսեն կիրառել վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ։ Ճանապարհորդները անհամբերությամբ սպասում են այդ բոլոր գործընթացների ավտոմատացմանը․ 2017 թվականին Օդային փոխադրամիջոցների միջազգային ասոցացիայի անցկացրած հարցման տվյալներով՝ հարցվածների ավելի քան 3/4-ը կցանկանար ուղեբեռի հանձնման վրա ծախսել 3 րոպեից ոչ ավել, իսկ անձնագրային ստուգումն անցնել 10 րոպեում։
Վիրտուալ իրականություն
Ինքնաթիռ նախագծող Rockwell Collins ընկերության համակարգչային լաբորատորիայում սրահի նախագծման համար կիրառվում է վիրտուալ իրականության ակնոց։ Ֆոկուս խմբի մասնակիցները դրանց օգնությամբ փորձարկում են նստատեղերն ու ուղեբեռի խցիկները, ինչն էլ թույլ է տալիս հաշվի առնել դիզայնի բոլոր մանրուքները՝ չստեղծելով ինքնաթիռի սրահի թանկարժեք նախատիպեր։ Համակարգչային մոդելավորումը նաև թույլ է տալիս սովորեցնել ինքնաթիռի անձակազմին սպասարկել եղանակային տարբեր պայմաններում և տարբեր լուսավորությունների դեպքում։ Բացի այդ, այն ակտիվ սկսել են կիրառել մարկետինգում․ «Էյր Կանադան» վերջերս լոնդոնյան սրճարաններից մեկի այցելուներին ցուցադրել է թռիչքը Բոինգ 787-ում, իսկ «Լյուֆթանզան» ցուցադրում է ինքնաթիռի սրահի տեսանյութը գրանցմանը սպասող ուղևորներին և առաջարկում իրավունք ստանալ զբաղեցնել սրահի ամենահարմարավետ տեղերը։ Եվ դա գործում է։ Շատերը ավելացնում են 299 դոլար ավելի հարմարավետ թռչելու համար։
Կենսաչափական նույնականացում
«Ջեթբլյուի» հաճախորդները Բոսթոնում փորձարկել են առանց վայրէջքի կտրոնի ինքնաթիռ բարձրանալու գործընթացը։ Տեսախցիկը ֆիքսել է մարդկանց դեմքերն ու համեմատել դրանք անձնագրի հետ, ինչպես նաև՝ ստուգել նրանց տվյալների առկայությունը թռիչքների անվտանգության տվյալների համակարգում։ Գործընթացը տևում է 3 վայրկյան՝ կրճատելով սպասման ժամանակն ու հերթերը, և, կարծես թե, դրանով սկիզբ դնում ուղևորների փոխադրման նոր դարաշրջանի։
Խելացի մեքենաներ
Արդեն այժմ տարբեր կոնֆերանսներին ներկա են ռոբոտներ, որոնք ցուցադրում են ավիացիայում ավտոմատ մեխանիզմների կիրառման հնարավորությունները։ Նրանցից մեկը՝ Քեյթ անունով, իրենից ներկայացնում է շարժական տաղավար գրանցվող ուղևորների ինքնասպասարկման համար։ Նա մոտենում է գրանցասեղանի մոտ հավաքված առավել մեծ հերթերին։ Արհեստական ինտելեկտի մյուս ներկայացուցիչը՝ Լեոն, ուղեբեռները տանում է հանձնման կետ։ Չնայած տեխնիկայի կիրառման ակնհայտ հարմարավետությանը՝ շատերը նախընտրում են կենդանի շփումը, այդ պատճառով, միգուցե, ոչ բոլոր մարդկային մասնագիտությունները հետագայում կհանձնվեն ռոբոտներին։