Դուբայի օդանավակայանում կհայտնվեն ռոբոտ-ոստիկաններ
Սպառնալիքի բացակայության դեպքում ռոբոտը պարզապես կողջունի ուղևորներին։
Ռոբոտ, որը կհետևի կասկածելի թվացող մարդկանց և կզեկուցի նրանք գործողությունների մասին, շուտով կհայտնվի Դուբայի օդանավակայանում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Khaleej Times-ին։
Դուբայի մաքսային ծառայությունը արդեն փորձարկել է առաջին նման ռոբոտին․ նա կգործի ժամանման գոտում։ «Այն անդրոիդ է։ Դեռևս լիովին գործարկված չէ, բայց փորձնական փուլ է անցել օդանավակայանում»,- պարբերականին ասել է Դուբայի մաքսային ծառայության նորարարությունների կենտրոնի մասնագետ Հալիդ ալ Զարունին։
Նրա խոսքերով՝ անդրոիդը կկարողանա ճանաչել դեմքերը, ինչպես նաև՝ կունենա ռենտգենային սքանավորման և ջերմային ընկալիչի ֆունկցիա։ Այն տեղեկատվություն կհավաքի ցանկացած կասկածելի վարքով անձի մասին և կտրամադրի այն հատուկ կենտրոնին։