Բարսելոնայի «Կախարդական շատրվանը» բացում է սեզոնը

Առաջիկա օրերին շատրվանը կներկայացնի անցյալ տարվա ծրագիրը՝ նվիրված  1992 թվականի օլիմպիական խաղերին, որը անցկացվել է Բարսելոնայում։ 

Բարսելոնայում մարտի 1-ին կրկին կսկսի գործել լուսաերաժշտական  Font Màgica de Montjuïc շատրվանը։ «Մոնժուիկ կախարդական շատրվանը», որը  զբոսաշրջիկների ամենասիրելի տեսարժան վայրերից մեկն է կատալոնական մայրաքաղաքում, փակ էր երկու մասին նոր սեզոնի բացմանն ընդառաջ տեխնիկական սպասարկման համար։

Ինչպես հայտնում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը՝ դեռևս շատրվանը կաշխատի ձմեռային գրաֆիկով․ կեսժամանոց լուսաերաժշտական շոուի մեկնարկը կտրվի  20:00-ին, իսկ հինգշաբթի, ուրաբաթ և շաբաթ՝ 20:30-ին։

 

You might also like