Soho Beach անունը կրող նոր լողափնյա ակումբ է բացվել Դուբայում (ԱՄԷ)։ Նրա յուրահատկությունն այն է, որ գտնվում է ծովից հեռու՝ քաղաքի կենտրոնին մոտ գտնվող Meydan թաղամասում։ Ցերեկը զբոսաշրջիկները կարող են վայելել մի քանի լողավազանները, իսկ մայրամուտից հետո այստեղ կանցկացվեն ակումբային երեկույթներ աշխարհի լավագույն դիջեյների մասնակցությամբ։
Soho Beach-ն ունի խցիկներ ցերեկային հանգստի համար, ջակուզի, բար և ռեստորան․ ամեն ինչ, ինչ հարկավոր է լիարժեք լողափնյա հանգստի համար՝ հեռու լողափից։
Լողափնյա ակումբը կարող է միաժամանակ ընդունել 7 հազար հյուրի։ Ակումբի տարածքում անցկացրած օրվա արժեքը (մինչև 14:00-ն մուտք գործելու դեպքում) երեկույթի հետ մեկտեղ 150 դիրհամ է ($41)։