Տղամարդը կթռչի 19 տարվա վաղեմության ավիատոմսով

Տղամարդը 1999 թվականին 378 դոլարով ավիատոմս է գնել ու մոռացել դրա մասին։

Ստացած զեղչի կտրոնները մարդիկ հաճախ մի կողմ են դնում ու հիշում դրանց մասին այն ժամանակ, երբ ժամկետն անցնում է։ Դա ցավալի է։ Բայց ավելի ցավալի է կորցնել ավիատոմսն ու գտնել այն մոտ 20 տարի անց: Նման իրավիճակում է հայտնվել ամերիկացի Ջոն Ուոլկերը Հյուսիսային Կարոլինայից։ Նրա 378 USD  դոլար արժողությամբ տոմսը մնացել է մահճակալի տակ  19 տարի։

Ուոլկերը գնել է  United Airlines-ի ավիատոմսը  1999 թվականին  աներորդու հարսանիքին մասնակցելու համար, բայց գործերի բերումով չի կարողացել մեկնել։ Այնուհետև, տոմսը, կարծես թե, ընկել է մահճակալի տակ ու մոռացվել 19 տարի։

Գտնելով կորածը 2018 թվականին՝ նա վստահ է եղել, որ ավիատոմսի ժամկետը վաղուց անցել է։ Սակայն ուշադիր կարդալով տոմսին կցված   United Airlines ավիաընկերության ծառայությունների պայմանները՝ նա հասկացել է, որ տոմսի վերադարձն ու գումարի փոխհատուցումը անժամկետ է։ Բայց ևս մեկ անհաջողություն․ պարզվել է, որ ավիաընկերությունը սննկացել է դեռևս 2010 թվականին։ Բայց Ջոնը չի հանձնվել և Twitter-ով նամակ է գրել ուղևորների աջակցության կենտրոնին։

Մի քանի օր անց նրան պատասխանել են, որ փաստացի գումարի վերադարձ հնարավոր չէ անել, բայց, հաշվի առնելով անսովոր իրավիճակը, սեփականատեր ընկերությունը որոշել է Ջոն Ուոլկերին տրամադրել  378 USD դոլարի վաուչեր։ Հետաքրքիր է՝ այդ տոմսը քանի՞ տարի կմնա հեռավոր արկղերից մեկում։

You might also like