Ստեղծվել է ճանապարհորդության ընթացքում «հայրիկներին փոխարինող»

Կանադացի սպորտային բժիշկը ստեղծել է հատուկ ճանապարհորդական բարձ, որը վերջ կդնի ինքնաթիռում պատուհանի համար պայքարին, իսկ քունը կդառնա ավելի հարմարավետ։

Բարձի հեղինակը Մոնրեալից սպորտային թերապևտ և մարզիչ Սիլվեն Բերուբն է։ Մի քանի տարի աշխարհով ճանապարհորդելուց հետո նա որոշել է, որ ժամանակն է ազատվել ինքնաթիռում ավանդական դարձած վատ քնից։ MonPère («Իմ հայրիկ») նախագիծը սկսվել է, երբ նա նկատել է, որ իր դուստրը Հավայան կղզիներ ճանապարհորդության ժամանակ անհարմար է քնել։ Այդ ժամանակ Բերուբը արել է այն, ինչ անում են բոլոր հայրիկները․ լուծել է խնդիրը։  Չորս տարի մշակելուց և փորձարկելուց հետո թերապևտը ստեղծել է ճանապարհորդական MonPère բարձը, որը անվտանգություն և հարմարավետություն է տալիս՝ ինչպես հայրիկը։

MonPère ճանապարհորդական բարձ

Բարձն իրենից ներկայացնում է նույն տեղից ամրացված երկու թև։ Թեև, կողքից տպավորություն է, թե բարձը հարձակվում է ձեզ վրա, բայց, իրականում, այն ցանկանում է գրկել ձեզ․ գրում է Mashable-ը։

Պահող մասն ու ձեռքերը շատ ճկուն են։ Հեղինակները առաջարկում են անսովոր բարձը պտտել ավտոմեքենայի կամ ինքնաթիռի  նստատեղի շուրջը։ Այն նաև կարելի է պտտել պարանոցի շուրջը։ Վերևի ձեռքի մատները պետք է այնպես դնել, որ դրա վրա հարմարավետ հենվի ծնոտային հատվածը։ Իսկ մյուս ձեռքը այդ ընթացքում կգրկի ձեր իրանը։

MonPère ճանապարհորդական բարձ

Ճանապարհորդական այդ բարձը կարելի է ձեռք բերել  Kickstrater հարթակից։