Միլանում զբոսաշրջիկներին կցուցադրեն ստորգետնյա գերեզմանոցները
MilanoCard քարտապաններին տուրը զեղչվում է 50%-ով։
Միլանում նոր էքսկուրսիոն երթուղի է բացել MilanoCard ընկերությունը, որը թողարկում է զբոսաշրջային քարտեր, որոնք թույլ են տալիս գումար խնայել տեսարժան վայրեր այցելելու և տրանսպորտի վրա։ «Գաղտնիքների ճանապարհը» քաղաքային տուր է, որը ծանոթացնում է Միլանի պատմությանը և յուրօրինակ հնարավորություն տալիս այցելել Պատմական արխիվ, XVII դարի Ca ‘Granda ստորգետնյա գերեզմանոցը, որտեղ պահված են ավելի քան 150 հազար մարդու աճյուն, այդ թվում՝ Մեծ Ժանտախտի զոհերինը։
Էքսկուրսիաները անցկացվում են երեքշաբթիից ուրբաթ 17:00-ին, հանգստյան օրերին՝ 15:00-ից։ Տուրը մեկնարկում է Francesco Sforza փողոցի 32 տնից։ Մասնակցության արժեքը 12 եվրո է, MilanoCard-ի քարտապանների համար՝ 50% զեղչ։
Ինչպե հայտնում է E.N.I.T.-ը՝ «Գաղնիքների ճանապարհը» հասանելի է Միլանի հյուրերին մինչև հունիսի 1-ը։