Հայտնի են հյուրանոցային համարների ամենակեղտոտ իրերը

Ըստ գիտնականների՝ հյուրանոցները ամեն հյուրից հետո պետք է ոչ թե մաքրեն սենյակը, այլ՝ աղտահանեն։

Շատ մարդիկ, ովքեր տառապում են միզոֆոբիայով կամ կեղտոտվելուց կամ վարակվելուց կպչուն վախով, սարսափով են մտածում ինքնաթիռով ճանապարհորդելու մասին։ Չէ որ այդ տարածքը լի է ամենատարբեր բակտերիաներով։ Սակայն յուրաքանչյուր զբոսաշրջիկ  ստիպված է  լինում առնչվել ևս մեկ վայրի, որի աղտոտվածության մակարդակի մասին ավելի լավ է նույնիսկ չմտածել։

Լույսի անջատիչ

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ցանկացած հյուրանոցային համարի բոլոր մակերևույթների  80%-ը իսկական ինկուբատոր է տարատեսակ մանրէների համար։  Այսպիսով, ամենակեղտոտ իրերը ճանաչվել են  լույսի անջատիչները, հեռակառավարման վահանակները և մահճակալի ծածկոցը, որը ավելի լավ է հենց սկզբից հավաքել մահճակալից  ու երբեք չօգտվել դրանից։

Մահճակալի ծածկոց

Հետազոտությունն անցկացրած գիտնականների խոսքերով՝ հյուրանոցների մեծ մասը մաքրում է  սենյակն ու փոխում սպիտակեղենը յուրաքանչյուր հյուրից հետո։ Սակայն մաքրման փոխարեն պետք է մանրէազերծում կատարել։ Այդ պատճառով, հյուրերը պետք է հնարավորինս շատ լվանան ձեռքերը, իսկ հյուրանոցի ցանկացած մակերևույթին դիպչելուց հետո աշխատեն ձեռքը չկպցնել բերանին, քթին և աչքին։

Հեռակառավարման վահանակ

You might also like