Շոտլանդական հյուրանոցում հնարավոր կլինի լվացվել գարեջրով
Հյուրանոցի 26 համարների ծարակից շուրջօրյա գարեջուր կհոսի։
Աշխարհում առաջին գարեջրային հյուրանոցը կբացվի 2019 թվականին Շոտլանդիայում։ Նրա բոլոր համարների գլխավոր առանձնահատկությունը կլինի ծորակը, որից ջրի փոխարեն գարեջուր կհոսի։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Գարեջրի BrewDog ապրանքանիշը պլանավորում է շոտլանդական Էլլոն քաղաքում բացել անսովոր DogHouse հյուրանոցը, որը կունենա 26 համար։ Այդ բոլոր սենյակները կունենան ծորակ, որից շուրջօրյա կհոսի փրփրուն ըմպելիքը։ Եվ դա նրա հյուրերի միակ անակնկալը չի լինի։ Լոգասենյակներում տեղ կգտնեն սառցարաններ, որոնք լի կլինեն BrewDog-ի արտադրանքով։ Ակնկալվում է, որ առաջին հյուրերին հյուրանոցը կընդունի 2019 թվականի կեսին։
DogHouse-ը կգտնվի գարեջրագործարանի հարևանությամբ, այդ պատճառով գարեջրամատակարարման հետ խնդիրներ չեն լինի։ BrewDog-ի ներկայացուցչի խոսքերով՝ հյուրանոցը իսկական նվեր է գարեջրասերների համար, ովքեր կայցելեն Էլլոն։ Գարեջրային հյուրանոցի բացումը մշտապես եղել է ընկերության պլաններում և, վերջապես, երազանքը կարող է իրականանալ։
BrewDog-ը նաև մտադիր է գարեջրային ծորակով հյուրանոց բացել ԱՄՆ-ի Կոլումբուս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի 2019 թվականի վերջին։ Այստեղ նաև կառաջարկեն գարեջրային սպա պրոցեդուրաներ, ինչպես նաև՝ թեմատիկ նախաճաշ, ճաշ և ընթրիք։