Բուլղարիա. Բուրգասը համարվել է 2012-ի ամենառոմանտիկ քաղաքը

Բուրգասը համարվել է 2012 թվականի  ռոմանտիկ-մայրաքաղաքը` կապված Սուրբ Վալենտինի տոնի հետ: Բուլղարական այս քաղաքը հաղթող է ճանաչվել ամենաերկար սիրային նամակի մրցույթում, որի երկարությունը կազմել է  49.3 մետր: Անսովոր մտքի հեղինակը  «Հորիզոն» հրատարակչատունն է, որը ամեն տարի անցկացնում է նման մրցույթներ` կապված ռոմանտիկ և սիրային գրականության թողարկման հետ:

Այս տարի Բուլղարիայում թողարկվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ  Պաբլո Ներուդիի «Հարյուր սոնետ սիրո մասին» հավաքածուն: Նոբելյան մրցանակակիր զգայուն, էմոցիոնալ  այս քնարերգությունը 20 տարվա մեջ առաջին անգամ է թողարկվել բուլղարերեն: Բուլղարիայի ամենաերկար նամակը գրելու համար խանութի այցելուներին առաջարկվել է իրենց սիրային, ռոմանտիկ  տողերը թողնել  հատուկ փաթեթում, որն ի վերջո դարձել է մոտ 50 մետրանոց  սիրային նամակ:

You might also like