Դուբայում բացվել է աշխարհում ամենաբարձր հյուրանոցը

Դուբայում նոր Gevora հյուրանոցը բարձրությամբ գերազանցել է ռեկորդակիր JW Marriott Marquis-ին։

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը բացվել է Դուբայում երկուշաբթի օրը․ հայտնում է  Khaleej Times պարբերականը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մինչ այդ պահը բարձր հյուրանոցների շրջանում ռեկորդը պատկանում էր JW Marriott Marquis հյուրանոցային համալիրին։

JW Marriott Marquis, Դուբայ, ԱՄԷ

Երկու  72-հարկանի աշտարակներից յուրաքանչյուրի բարձրությունը կազմում է  355 մետր։
Նոր ռեկորդակիր հյուրանոցը՝ Gevora-ն, ևս գտնվում է կենտրոնական  Sheikh Zayed Road մայրուղու վրա։ Նրա բարձրությունը  356 մետր է, հարկերի քանակը՝  75։

You might also like