Լոնդոնում կբացվի առաջին պրոսեկկո բարը

Մեկ գավաթ իտալական գինին կարժենա 7 ֆունտ։

Փետրվարի 9-ին Լոնդոնում կբացվի առաջին բարը, որն ամբողջությամբ նվիրված կլինի իտալական գինուն։ Այն կստանա  Prosecco House՝  «Պրոսեկկոյի տուն» անվանումը։ Բարը գործարար Քրիստինա Իսսայի նախագիծն է։

Բարը կառաջարկի ավելի քան 20 տեսակի պրոսեկկո, որոնք անձամբ ընտրել է Քրիստինան։ Մեկ գավաթի արժեքը կսկսվի յոթ ֆունտից։ Կարելի է նաև շշով պրոսեկկո պատվիրել տուն։

Պրոսեկկո բար, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

«Պրոսեկկոյի տունը» բաց կլինի ամեն օր։ Պրոսեկկոյից բացի այստեղ կարելի է համտեսել իտալական սուրճ և խորտիկներ։ Հյուրերին կառաջարկվեն նաև կոկտեյլներ։

Պրոսեկկոն պատրաստում են Գլերա տեսակի խաղողից՝ երբեմն ավելացնելով Վերդիզո, Պերերա և Բյանկետտա տեսակներից։ Այն արտադրվում է  Իտալիայի ինը նահանգներում։

You might also like