Էյֆելյան աշտարակը փակ է զբոսաշրջիկների համար ձյան պատճառով

Այս մասին հայտնում է նրա պաշտոնական կայքը։

Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակ է զբոսաշրջիկների համար տարածաշրջանում սպասվող ձյան պատճառով: Այդ մասին նշվում է նրա պաշտոնական կայքում։ «Եղանակային պայմաններից ելնելով՝ Էյֆելյան աշտարակը փակ է հանրության համար,- նշված էր ադմինիստրացիայի հայտարարության մեջ,- Միայն այն այցելուները, ովքեր սեղան են ամրագրել ռեստորաններում, կարող են այցելել այնտեղ»։

Ավելի ուշ ռեստորանների մասին նշումը հանվել է, իսկ  Twitter-ում հուշարձանի մամուլի ծառայությունը  հստակեցրել է, որ մուտքը արգելված է բոլորի համար։ «Էյֆելյան աշտարակը փակ է բոլոր այցելուների համար»,- նշված է նոր հայտարարությունում։

You might also like