Հարբած զբոսաշրջիկներից հոգնած Իսպանիան պատժամիջոցներ կկիրառի
Մայորկայի մայրաքաղաք Պալմայում զբոսաշրջիկները կկարողանան խմել միայն սահմանված ժամերին։
Իսպանական Մայորկայի մայրաքաղաք Պալմայի իշխանությունները ամռան սեզոնին կսահմանափակեն ալկոհոլի վաճառքը, որպեսզի քաղաքը չլցվի հարբած զբոսաշրջիկներով, որոնք իրենց անպարկեշտ են պահում։ Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Տեղական խորհուրդը առաջարկում է չեղյալ հայտարարել ալկոհոլի համար զեղչերի «հաջողակ ժամը», ինչպես նաև՝ սպիտային խմիչքների վրա գործող ակցիաները, ինչպիսին է՝ երկուսը մեկի գնով ակցիան։ Բացի այդ, երկու հոգուց ավել բաղկացած խմբերին արգելել խմել հասարակական վայրերում ժամը 22:00-ից 08:00-ը։
Բարերի այցելուներին կտուգանեն, եթե նրանք փողոց տանեն բաժակներն ու շշերը։ Հաստատություններին կարգելեն սպասարկել այցելուներին պաշտոնապես սահմանված ժամից հետո։
Սահմանափակումները կվերաբերվեն հայտնի զբոսաշրջային գոտիներին, օրինակ՝ Պլայա դե Պալմային։ Պլայա դե Պալմայի հյուրանոցատերերի ասոցացիան հայտարարել է, որ թեև զբոսաշրջիկները եկամուտ են բերում, բայց քաղաքի մթնոլորտը խաթարվում է նրանց հարբած պահվածքի պատճառով։